Eastern Armenian – Հայոց ցեղասպանության ականատեսների նամակները պետք է հրատարակվեն մի քանի լեզուներով
Անցյալ ամիս ես հոդված էի գրել 1890-ականների Համիդյան (Օսմանյան) ջարդերից փրկված հայերի 8000 նամակների մասին՝ ուղղված Կաթողիկոս Խրիմյան Հայրիկին, որոնցում նրանք նկարագրել էին իրենց ողբերգական վիճակը և օգնություն խնդրել սննդի ու կացարանի իրենց հիմնական կարիքների համար:
Այս շաբաթ ես հայտնաբերեցի մեկ այլ չափազանց արժեքավոր գիրք, որը 1922 թվականին կազմել է Պետրոս Տոնապետյանը՝ «Ձայն տառապելոց» խորագրով, որը հայերեն հրատարակվել է Փարիզում։ Տոնապետյանը 1918-1922 թվականներին եղել է Բրիտանական Գերագույն հանձնախմբի պաշտոնյա Կոստանդնուպոլսում: Գիրքը պարունակում է ավելի քան 300 նամակ, որոնք գրվել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների կողմից 1915-1919 թվականներին՝ նկարագրելով իրենց ականատեսների սրտաճմլիկ պատմությունները վայրագությունների իրականացման ժամանակ։ Նրանցից շատերը հոգիներն ավանդել են այս նամակները գրելուց հետո։
Ահա մի քանի հատվածներ այդ նամակներից՝ գրված Հայոց ցեղասպանության ժամանակ.
– Վարդիկ Ծնիկյան, Կարին, 1919թ․ փետրվարի 6․ «Հոգեակս, աղբարիկի մասին կը հարցնես։ Խեղճուկը ազատեցաւ այս թշուառ աշխարհէս։ Այս չար աշխարհի տագնապալի վիճակէն ազատւող և երկինք գացողը աւելի երջանիկ է, քան թէ այս աշխարհիս մէջ ապրողները»։
– Սաթենիկ, Դեր-Զոր, ամսաթիվը նշված չէ․ «Աղբարիկս, արիւնի ճամբէն սկսանք քալել յառաջանալով դէպի Մալաթիա ․․․․ Հոս մեր դժբաղդ
– Վարդան, Էրզրում, 1917թ․ մարտի 8․ «Սիրելի, մենք ազատուած ենք։ Միւս տղաքը զարկեր են, իսկ հարսս Խաչինկան թրքացուցին․ եթէ քու տնեցիներ
– Ստեփան Կարապետեան, Բաթում, 1917թ․ ապրիլի 6․ «Եղբայր, Ռուսաստան անցած ուրիշ մարդ չունինք․ ադ գիտցած ըլլաք․ միայն ես երկու երեխան
– Սարգիս, Բերրի, 1917թ․ փետրվարի 17․ «Սիրելի Հօրեղբորդիս, եթէ քո տնեցիներուդ հարցունէս ոչ ոք մնացած չեն, միայն Ասատուրին կինը մնացեր էր ան ալ քիւրտերը առած են։ Ասատուրը և Էմուս միատեղ զարկեր են ․․․․ Մենք ալ երկու եղբայրներս ազատուեր ենք, տնեցիներուս մէկը չի ազատեր ոչ երեխայ և ոչ ալ ընտանիք, միայն երկու եղբայր հազիւ կրցանք ազատուիլ»։
– Մայր Սոֆո, Էրզրում, 1917թ․ հունվարի 24․ «
Չափազանց կարևոր է գտնել ականատեսների այս խիստ արժեքավոր վկայությունների բնօրինակները: Տոնապետյանն իր 1922 թվականի գրքի մեջ նշել է երկու հասցե. 1) Տպարան՝ Հակոբ Թուրաբյան, Ռասփեյլ բուլվար 227, Փարիզ, Ֆրանսիա․ 2) Տոնապետյանի սեփական հասցեն՝ Ադիսն Գարդնս 53, Լոնդոն, W. 14, Մեծ Բրիտանիա։
Փարիզում կամ Լոնդոնում գտնվող անձինք կամ հայկական կազմակերպությունները պետք է փորձեն գտնել այս արխիվները: Եթե բնօրինակները հայտնաբերվեն, ապա դրանք պետք է ուղարկվեն Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան։
Այս գիրքը, Ֆրեզնոյի հայկական թանգարանի պատվերով, թարգմանվել է անգլերեն 2015 թվականին դոկտոր Կարո Խաչիկյանի կողմից և խմբագրվել Մերի Էլեն Հյուսնի կողմից։ Չնայած անգլերեն թարգմանությունը չի հրատարակվել որպես գիրք, սակայն դրա բովանդակությունը կարելի է ներբեռնել Kindle-ից «Ամազոնի» միջոցով՝ 9,95 դոլարով:
Այս գիրքը պետք է հրատարակել և տարածել ամբողջ աշխարհում մի քանի լեզուներով: Բացի հայերեն բնագրից և անգլերեն տարբերակից, այս նամակները թարգմանվել են թուրքերեն, ռուսերեն, իսպաներեն և մասամբ գերմաներեն, որոնցից ոչ մեկը չի տպագրվել։
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան իրենց ներդրումն ունենալ այս արժեքավոր անգլերեն գրքի տպագրության ծախսերում, կարող են նամակ ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ ArmenianMuseum.
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի