Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար
Ադրբեջանի կառավարությունն անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնային դատարանում հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ «Իրանի հետ պատերազմի ժամանակ Իսրայելը զորք է ուղարկել Ադրբեջան» հոդվածի համար։
CNN-ը հաղորդել է, որ Իսրայելն ամիսներ է ծախսել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով հետախուզական ենթակառուցվածքներ նախապատրաստելու համար՝ նախքան ռազմական գործողությունների սկսվելը։ Լրատվական ցանցի վկայակոչած աղբյուրների համաձայն՝ իսրայելցի գործակալները 2026 թվականի սկզբին սահմանամերձ հատվածում տեղադրել են տեսահսկման և հետախուզական տվյալների հավաքագրման սարքավորումներ, ինչն արտացոլում էր Իսրայելի մտավախությունները, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև դիվանագիտական ջանքերն ի վերջո ձախողվելու են։
CNN-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանից իրականացված հիմնական գործողություններից մեկը 2026 թվականի մարտի 4-ին Ռահման Մողադամի սպանությունն էր, որը ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ստորաբաժանումը։
CNN-ի հոդվածում ընդգծվել են Իսրայելի և Ադրբեջանի միջև ձևավորված երկարամյա ռազմավարական հարաբերությունները: Բաքուն ապահովում է Իսրայելի նավթի ներմուծման 40 տոկոսը, մինչդեռ Իսրայելն Ադրբեջանին մատակարարում է նրա ժամանակակից սպառազինության 70 տոկոսը: Նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի հարաբերություններն Իսրայելի հետ համեմատել էր սառցաբեկորի հետ, որի 90 տոկոսը թաքնված է ջրի տակ:
Խորհրդային Միության փլուզումից հետո Իսրայելն առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը, և երկու երկրները լայնամասշտաբ համագործակցություն են ծավալել պաշտպանության, հետախուզության և էներգետիկայի ոլորտներում։
Ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Ադրբեջանը հրապարակայնորեն չեն ընդունել Իրանի դեմ պատերազմին առնչվող որևէ ռազմական համագործակցություն՝ իրենց գոյություն ունեցող պաշտպանական հարաբերություններից դուրս: Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան խոսնակը հերքել է CNN-ի հաղորդումը։ «Մենք կտրականապես մերժում ենք անհիմն պնդումներն այն մասին, թե իբր Ադրբեջանի տարածքն օգտագործվում է երրորդ երկրների դեմ գործողությունների համար», CNN-ին ուղղված հայտարարության մեջ նշել է դեսպանատունը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը CNN-ի հաղորդումը որակել է «լիովին անհիմն» և մի քանի անգամ կոչ է արել հեռացնել հոդվածը: CNN-ը մերժել է Ադրբեջանի պահանջը: «Մենք հավատարիմ ենք մեր հաղորդմանը», պնդել է CNN-ի խոսնակը: Հատկանշական է, որ Իսրայելի վարչապետի աշխատակազմը և Իսրայելի պաշտպանության բանակը չեն արձագանքել CNN-ի հարցմանը:
Առաջին մեղադրանք՝ զրպարտություն – Ադրբեջանը հայտարարել է, որ CNN-ն անտեսել է իր հերքումները և ցուցաբերել է համակարգված կողմնակալություն։ Այն նաև պնդել է, որ CNN-ն իր հոդվածը պատրաստել է «ակնհայտ չարամտությամբ», այսինքն՝ գիտակցելով, որ իր հայտարարությունները կեղծ են, կամ անփութորեն արհամարհելով ճշմարտությունը։
Երկրորդ մեղադրանք՝ դիտավորյալ վնասի պատճառում – Առանց արդարացման կամ հիմնավորման, CNN-ը դիտավորյալ վնաս է հասցրել Ադրբեջանին, ինչը հանգեցրել է ֆինանսական կորստի։
Ադրբեջանի դատական հայցում լրատվական ցանցը մեղադրվել է «Ադրբեջանի հեղինակությանն անչափելի վնաս հասցնելու և Ադրբեջանի քաղաքացիներին վտանգի ենթարկելու մեջ …․ CNN-ի անպատասխանատու լուսաբանումը սպառնում էր Ադրբեջանին ներքաշել պատերազմի մեջ …. Այս առնչությամբ CNN-ի պնդումներն ապացուցելիորեն և գիտակցաբար կեղծ են և ակնհայտորեն սրում են աշխարհաքաղաքական լարվածությունն առանց այն էլ պայթյունավտանգ տարածաշրջանում»։
Ադրբեջանը խնդրել է դատարանին «կայացնել վնասի փոխհատուցման որոշում [ընդդեմ CNN-ի]՝ դատաքննության ընթացքում սահմանվելիք չափով, հաշվարկել դատավճռին նախորդող և հաջորդող տոկոսագումարները, կարգադրել CNN-ին հրապարակել զրպարտչական նյութի լիակատար, ակնհայտ և միանշանակ հերքում, կարգադրել CNN-ին հեռացնել զրպարտչական նյութն իր կայքից, տպագիր հրատարակություններից, սոցիալական ցանցերի էջերից և CNN-ի վերահսկողության տակ գտնվող բոլոր թվային արխիվներից, ինչպես նաև տրամադրել այնպիսի հավելյալ փոխհատուցում, որը դատարանը կհամարի արդար և պատշաճ»։
Հետաքրքիր է, որ իսրայելական ուժերի ներկայության մասին նմանատիպ հրապարակումներ միջազգային լրատվամիջոցներում հայտնվել են տարիներ շարունակ, սակայն անհայտ պատճառներով Ադրբեջանի կառավարությունը դատական հայց չի ներկայացրել այդ կազմակերպություններից որևէ մեկի դեմ: 2012 թվականին «Foreign Policy»-ում հրապարակված ծավալուն հոդվածում Քվինսի ինստիտուտի փորձագետ Մարկ Փերին գրել էր, որ Ադրբեջանը «Իսրայելի գաղտնի հենակետն» է Իրանի դեմ:
CNN-ի դեմ Ադրբեջանի ներկայացրած դատական
2) Արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է ապացուցել, որ CNN-ը գործել է «ակնհայտ չարամտությամբ», ինչը նշանակում է, որ նա հրապարակել է հոդվածը՝ իմանալով, որ այն կեղծ է և անփութորեն արհամարհելով ճշմարտությունը։
3) Արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է դիմել դատարան՝ պահանջելով CNN-ից բացահայտել իր գաղտնի լրագրողական աղբյուրները։
4) Արդյոք Ադրբեջանի դատական հայցը խախտո՞ւմ է CNN-ի՝ ԱՄՆ Սահմանադրության Առաջին բարեփոխմամբ երաշխավորված խոսքի և մամուլի ազատության իրավունքը։
5) Զրպարտության վերաբերյալ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

