Փաշինյանը և ապստամբ հոգևորականներն ընդդեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Անցած շաբաթ մի քանի կարևոր զարգացումներ տեղի ունեցան, որոնք ավելի սրեցին առճակատումը Հայոց եկեղեցու և կառավարության միջև։
Հունիսից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հեռացնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրան փոխարինել ավելի հնազանդ հոգևորականով՝ խախտելով Եկեղեցու և պետության սահմանադրական բաժանումը։
Թեև Փաշինյանը հայտարարում է, որ իր նպատակը Եկեղեցու մաքրագործումն ու բարեփոխումն է, սակայն իրական նպատակն ակնհայտորեն քաղաքական է։ Նա ցանկանում է չեզոքացնել բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ իր պաշտոնում մնալու համար հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։
Ինչպիսի բարեփոխումներ էլ որ անհրաժեշտ լինեն Եկեղեցուն, դրանք վարչապետի գործը չեն։ Դրանք ներքին հարցեր են, որոնք պետք է լուծվեն Եկեղեցու առաջնորդների կողմից՝ համաձայն երկարամյա կանոնական ընթացակարգերի։
Քանի որ Փաշինյանին չի հաջողվել ստիպել Գարեգին Բ Կաթողիկոսին հրաժարական տալ, նա անցել է «Բաժանիր և տիրիր» մարտավարությանը՝ փորձելով պառակտում հրահրել Եկեղեցու ներսում։
Վերջին ճգնաժամը ծագեց, երբ հրապարակվեց գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ, ենթադրաբար, երևում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը՝ իր ազգականուհու հետ մի սենյակում։ Շատերը կասկածներ ունեն, որ այդ տեսագրությունը պատրաստվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Կառավարության դեմ քրեական գործ է հարուցվել՝ «արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը խախտման վերաբերյալ՝ օգտագործելով գաղտնի տեղեկատվություն հավաքելու համար նախատեսված հատուկ տեխնիկական սարք»։
Այս վերջին բացահայտումից հետո Կաթողիկոսը նշանակեց բարձրագույն հոգևորականներից կազմված հանձնախումբ՝ տեսանյութը, արքեպիսկոպոս Խաչատրյանի դեմ մեղադրանքները ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու համար: Նոյեմբերի 25-ին հանձնախմբի 13 անդամներից 9-ը ստորագրեցին հայտարարություն, որով հաստատեցին տեսանյութի իսկությունը և քննադատեցին Կաթողիկոսին այն բանի համար, որ նա «ամեն գնով փորձում է կոծկել Արշակ սրբազանի [Խաչատրյան] սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր… Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին՝ «ուղիղ վարդապետությամբ» Հայ եկեղեցին առաջնորդելու: Նրա վարքագիծը անհամատեղելի է Հայ եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը»: Նրանք հավելեցին՝ մենք «խստորեն դատապարտում ենք Գարեգին Բ Կաթողիկոսի թյուր ընթացքը»: Այս ներքին եկեղեցական փաստաթուղթը հանրությանը հասանելի է դարձել հանձնաժողովի անդամներից մեկի կողմից և հրապարակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում:
Այնուհետև, Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհուրդը հրապարակեց միայն ոչ պաշտոնական հայտարարություն՝ քանի որ մի քանի անդամներ բացակայում էին Փաշինյանի հետ հանդիպման պատճառով՝ մերժելով հանձնախմբի մեղադրանքները Կաթողիկոսի դեմ՝ դրանք որակելով որպես «բացարձակ անհիմն և շինծու, և որ Նորին Սրբության՝ արքեպիսկոպոս [Խաչատրյանի] դեմ նպատակային հետապնդումը և կողմնակալ կարծիքների ձևավորումը բացարձակապես անընդունելի են»։ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հորդորել է հանձնախմբի անդամներին «վերադառնալ կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու
Ի պատասխան՝ տարբեր անհատներ և կազմակերպություններ կոչ արեցին Կաթողիկոսին անմիջապես կարգալույծ անել այն բոլոր հոգևորականներին, որոնք պահանջել են նրա հրաժարականը։ Առաջիկա
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

