Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ
Յոթ տարի շարունակ Արևմուտքը լիովին հանդուրժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թույլ տալով նրան խուսափել ամեն տեսակ հակաժողովրդավարական քայլերի համար պատասխանատվությունից՝ առանց որևէ բողոքի այսպես կոչված Ազատ աշխարհի կողմից։
Փաշինյանը հայտարարում է, թե Արևմուտքը աջակցում է իր կառավարությանը, քանի որ ինքը ժողովրդավարություն է բերել Հայաստան, մինչդեռ իրականում նա հաստատել է միանձնյա իշխանություն, որը համանման է բռնատիրական վարչակարգի։
Արևմտյան երկրներն առանց որևէ քննադատության աջակցում են Փաշինյանին ոչ թե նրա համար, որ նշանակալի ներդրում է ունեցել ի նպաստ Հայաստանի, այլ որովհետև նա սպասարկում է իրենց շահերը։ Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան, մեծ ուրախությամբ ընդունում են Փաշինյանի մշտական զիջումները, որոնք հնարավորություն են տալիս նրանց պարտադրել իրենց կամքը Հայաստանին։
Անցյալ շաբաթ ամերիկացի պահպանողական քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնը բացահայտեց Փաշինյանի կեղծ ժողովրդավարական դիմակը՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ։ Fox News-ի նախկին հայտնի լրագրող Կարլսոնը ներկայում վարում է Tucker Carlson Show-ն, որն ունի շուրջ հինգ միլիոն դիտորդ YouTube-ում և երեք միլիոն՝ Facebook-ում։
80 րոպեանոց հարցազրույցի ընթացքում Կարլսոնը զրուցեց Նարեկ Կարապետյանի՝ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ, որը Փաշինյանի կողմից բանտարկվել է Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության համար, ինչպես նաև նրա փաստաբան Բոբ Ամստերդամի հետ։ Փաշինյանի կողմնակիցները փորձեցին վարկաբեկել հարցազրույցը՝ կեղծորեն պնդելով, թե Կարապետյանը Կարլսոնին վճարել է 400 հազար դոլար։
Հեռարձակման առաջին 48 ժամում հարցազրույցը X-ում (Twitter) դիտել է շուրջ 3 միլիոն մարդ՝ 15 հազար հավանումով, 5 հազար վերահրապարակմամբ և 2500 մեկնաբանությամբ։ YouTube-ում այն դիտել է մոտ 330 հազար մարդ, որը մինչ օրս հավաքել է 15 հազար հավանում և 4 հազար մեկնաբանություն։ Facebook-ում հարցազրույցը ստացել է 75 հազար դիտում, 1800 հավանում և 400 մեկնաբանություն։ Բացի այդ, հազարավոր մարդիկ դիտել են այն նաև կիսված Facebook-ի և Instagram-ի էջերում։
Զրույցը մեկնարկեց Հայոց ցեղասպանության փաստերի քննարկմամբ, որի ընթացքում Կարլսոնն սպանված հայերին նկարագրեց որպես «քրիստոնյա նահատակներ»։
Կարլսոնը հայտարարեց․ «Այս վարչապետը,
Նարեկը պատասխանեց․ Փաշինյանն այս
Այնուհետև Կարլսոնը զրուցեց Սամվել Կարապետյանի փաստաբան Բոբ Ամստերդամի հետ, որն ասաց. «Նոյեմբերի 14-15-ին Հայաստանում աղոթքի նախաճաշ է լինելու․․․ մինչդեռ իմ պաշտպանյալը՝ Սամվել Կարապետյանը, բանտում է։ Արքեպիսկոպոսներ են բանտարկվել, հոգևորականներ են բանտարկվել։ Երկրի ղեկավարը փորձում է պառակտել Եկեղեցին՝ մասնակցելով այն կարգալույծ քահանայի «պատարագին», որը հայտարարել է, թե պատրաստվում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին։ Այս մարդուն մեծարում են ամերիկացի քրիստոնյաները Երևանում, Հայաստանում։ Մի մարդու, որը հոգևորականներին անվանում է մարմնավաճառներ, մի մարդու, որը օգտագործում է այնպիսի խոսքեր, որոնք իմ պատկառելի տարիքում երբեք չեմ լսել, որ որևէ ղեկավար օգտագործած լինի եկեղեցու առաջնորդների հասցեին։ Եվ շատ զարմանալիորեն, այս աղոթքի նախաճաշը շարունակվելու է։ Ես դա անվանում եմ հեղինակության լվացման նախաճաշ։ ԱՄՆ կառավարությունը թույլ է տալիս, որ սա տեղի ունենա»։
Անդրադառնալով աղոթքի նախաճաշին՝ Ամստերդամը հավելեց․ «Կարծում եմ՝ Թրամփի երեխաներից մեկը պատրաստվում է մեկնել Հայաստան։ Վստահ եմ, որ Դոնալդ Թրամփ կրտսերը ևս գաղափար չունի, թե իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ։ Սա սարսափելի իրավիճակ է, քանի որ հնարավոր չէ հասնել լրատվամիջոցներին և ասել ճշմարտությունը։ ԱՄՆ-ում շատ բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ գործում են անտեղյակության պայմաններում և փորձում են մաքրել այնպիսի մարդկանց հեղինակությունը, ինչպիսին Փաշինյանն է։ Հայաստանում նրանք ոչ միայն եպիսկոպոսների են ձերբակալել, այլ նաև երեք քաղաքապետի, որոնք բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը և համարվել ոչ ցանկալի, ինչպես նաև ձերբակալել են Կաթողիկոսի ընտանիքի անդամներին՝ եղբորը և մեկ այլ հարազատի, կրկին՝ ամբողջովին կեղծ մեղադրանքներով»։
Կարլսոնը արձագանքեց․ «Թվում է, թե դա
Ամստերդամը հավելեց․ «Սամվել Կարապետյանը միանգամայն սկզբունքային քրիստոնյա է, որն արդեն հինգերորդ ամիսն է, ինչ գտնվում է բանտում՝ առանց որևէ մեղքի, բացի Աստծուն փառաբանելուց։ Եվ հենց դրա համար էլ նա բանտում է»։
Հարցազրույցի ավարտին Ամստերդամը կոչ արեց հանրությանը ծանոթանալ «Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հալածանքները» վերնագրով 61 էջանոց Սպիտակ գրքին, որը հասանելի է առցանց՝ freekarapetyan.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

