Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքների
Հարութ Սասունյան
Մենք բոլորս ամեն օր այնքան շատ ապատեղեկատվություն ենք ստանում, որ գրեթե անհնար է դառնում տարբերակել իրականությունը հորինվածքից։ Լրատվական ոլորտի աշխատակիցներիս համար այս մարտահրավերն է՛լ ավելի մեծ է։ Եթե սովորական մարդիկ կարող են անհիմն լուրերը տարածել միայն իրենց անմիջական շրջապատում, ապա զանգվածային լրատվամիջոցները շատ ավելի մեծ պատասխանատվություն են կրում․ առանց փաստերի նախնական
Փաստից ասեկոսեի/բամբասանքի
Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունից կարճ ժամանակ անց կառավարությունը (կաբինետը) միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը և որոշեց նախագիծն ուղարկել
Զարմանալի չէ, որ Թուրքիայի կառավարությունը
Հայոց ցեղասպանության Թուրքիայի
Ադրբեջանի և Թուրքիայի առարկությունները բամբասանքների/ ասեկոսեների
Իրականությունն այն է, որ Քնեսեթի օրակարգը նստաշրջանի վերջին մի քանի օրերին ծանրաբեռնված էր մի շարք կարևորագույն հարցերով, ինչի պատճառով Հայոց ցեղասպանության քննարկման համար պարզապես ժամանակ չմնաց։ Անցյալ ուրբաթ Քնեսեթն անցավ արձակուրդի մինչև հոկտեմբեր, երբ նախատեսված է անցկացնել նոր ընտրություններ։ Արդյոք հաջորդ գումարման Քնեսեթը կանդրադառնա այս հարցին, ցույց կտա ժամանակը։
Անկախ նրանից, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը նպատակ չէր հետապնդում հաճոյանալու Հայաստանի կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անփույթ ու անտարբեր արձագանքը, անկասկած, հիասթափեցնող էր։
Նրանք, ովքեր հետևել են վերջին տարիներին Փաշինյանի արած ամոթալի հայտարարություններին, որոնցով կասկածի տակ էր դնում Հայոց ցեղասպանության փաստերը, չպետք է զարմանային՝ տեսնելով, որ նա անտեսում է Իսրայելի կաբինետի որոշումը։ «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից», հայտարարեց Փաշինյանը։
Սակայն, երբ ԱՄՆ կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Փաշինյանը դա չհամարեց «զենքայնացում»։ Ընդհակառակը, նա մեծ ոգևորությամբ ընդունեց ԱՄՆ Սենատի կողմից 2019 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Նա X-ում (այն ժամանակ՝ Twitter) գրել էր. «ԱՄՆ Սենատի թիվ 150 բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակ է։ Համայն հայության անունից երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս պատմական որոշման համար։ Սա հարգանքի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին և համարձակ քայլ՝ կանխարգելման օրակարգի առաջխաղացման գործում։ #NeverAgain»։
Այնուհետև Փաշինյանը հավելեց. «Հայ ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ Սենատի [և] ․… Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին ․… Մենք պետք է երախտիքի խոսքեր ուղղենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հայությանը, այն բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր ու պատմական որոշման կայացման գործում»։ Հատկանշական է, որ Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել ամերիկահայ համայնքին այս ճանաչման համար, ինչը կտրուկ հակասության մեջ է Սփյուռքի դեմ ուղղված նրա հետագա հայտարարությունների հետ:
Ավելի ուշ՝ 2021 թվականի ապրիլի 24-ին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Փաշինյանը դարձյալ մեծ ոգևորությամբ արձագանքեց. «Սա կարևոր օր է ողջ հայության համար: 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևերից հետո նախագահ Բայդենը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ԱՄՆ-ը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների և համամարդկային արժեքների պաշտպանության գործում… Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության հանցավոր քաղաքականության զոհ դարձած 1,5 միլիոն նահատակների հիշատակի առջև: Հայոց ցեղասպանությանը հանգեցրած գաղափարախոսությունները դեռևս
Բացի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր դիրքորոշումը փոխելուց, Փաշինյանը վերջին տարիներին հակասել է ինքն իրեն տասնյակ այլ հարցերում։ Ամենից ուշագրավը՝ 2019 թվականին Ստեփանակերտում հազարավոր ոգևորված արցախցիների առաջ նա հայտարարեց․ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։ Սակայն 2020 թվականի պատերազմից հետո նա որդեգրեց ճիշտ հակառակ դիրքորոշում՝ ընդունելով, որ Արցախն Ադրբեջանի մաս է։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

